Armenian text to speach

Նախիջևանում Թուրքիայի, Ադրբեջանի ու Ուզբեկստանի զինված ուժերը համատեղ զորավարժություններն են անցկացնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախիջևանում Թուրքիայի, Ադրբեջանի և Ուզբեկստանի զինված ուժերի մասնակցությամբ շարունակվում է «Միասնության ուժ-2026» համատեղ զորավարժությունը։ Այս մասին հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։

Թուրքիայի ՊՆ-ն սեպտեմբերի 29-ին զորավարժությունից կադրեր է հրապարակել՝ նշելով, որ Նախիջևանում անցկացվող վարժանքների ընթացքում իրականացվում են համատեղ ուսուցում և համակարգման աշխատանքներ։

«Միասնության ուժ-2026» զորավարժությունն անցկացվում է Ադրբեջանի հյուրընկալությամբ և բաղկացած է երեք փուլից։ Այն մեկնարկել է սեպտեմբերի 21-ին և կավարտվի հոկտեմբերի 1-ին։

Զորավարժության առաջին փուլն անցկացվել է Արցախում գտնվող Կարմիր շուկա՝ «Գըզըլգայա» ուսումնական կենտրոնում, երկրորդ փուլն անցկացվում է Նախիջևանի «Ղարաբաղլար» ուսումնական կենտրոնում, իսկ երրորդ փուլը նախատեսված է Կասպից ծովի ադրբեջանական հատվածում՝ «Բյույուք Զիրա» ուսումնական տարածքում։

Զորավարժությանը մասնակցում են երեք երկրների զինծառայողներ, ինչպես նաև ներգրավված են մարտական տեխնիկա, ռազմածովային և ավիացիոն միջոցներ ու անօդաչու թռչող սարքեր։ Զորավարժության նպատակներից են համատեղ գործողությունների պատրաստվածության բարձրացումը, ստորաբաժանումների համակարգման բարելավումն ու պատրաստության ընթացակարգերի ստանդարտացումը։

Անի Վարդանյան




Լրահոս