Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դատախազությունը դատի է տվել նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին. ինչ է պահանջում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արարատի մարզի դատախազությունը դիմել է դատարան ընդդեմ ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Դատախազությունը պահանջում է, որ Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանը Ալիկ Սարգսյանի Արտածատ համայնքի նախկին ղեկավար լինելու ժամանակատահվածի Աճուրդներն ու մրցույթը անվավեր ճանաչեն և անվավերության հետևանքները կիրառեն:

ՀՀ նախկին նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի դեմ ներկայացված դիմումը մակագրվել է դատավոր Լիլի Դրմեյանին: Հայաստանի նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին 2019 թվականի սեպտեմբերի 25-ին մեղադրանք է առաջադրվել «Մարտի 1-ի» գործի շրջանակներում։ րան մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիքի և հանցագործությունը պարտակելու համար (ըստ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների)։

Ըստ քննության՝ մեղադրանքը վերաբերում է 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ենթադրյալ պաշտոնեական չարաշահումներին և հետքերի կամ հանգամանքների պարտակմանը:

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս