ArmLur.am-ը Ազգային ժողովի պաշտոնական կայքից տեղեկացավ, որ հոկտեմբերի 6-ից 8-ը Հայաստան կժամանի Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի սոցիալական քաղաքականության հանձնաժողովի նախագահ Լումիր Կանտորի գլխավորած պատվիրակությունը։
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը պատվիրակության ընդունումը կարգադրել է Ազգային ժողովի աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նազելի Բաղդասարյանին։
Ըստ կարգադրության՝ պատվիրակության ընդունումը կկազմակերպվի 2026 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին:
Աննա Հանյան




























