ArmLur.am-ը տեղեկացավ, որ նոյեմբերի 29-ին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն Արագածոտնի Արևուտ համայնքում։ Այստեղ ընտրությունները կլինեն մեծամասնական ընտրակարգով, քանի որ Արևուտը համարվում է մեծամասամբ ազգային փոքրամասնությամբ բնակեցված համայնք։ Վերջին տվյալներով՝ այստեղ բնակվում է 1142 մարդ։
2021-ի ՏԻՄ ընտրություններում առաջադրված 3 թեկնածուների միջև պայքարում համայնքի ղեկավար ընտրվեց Էդիկ Օսեյանը։ Դրանից առաջ նա մեկ տարի Դդմասար համայնքի ժամանակավոր ղեկավարն է եղել։ Ծնվել է 1980 թվականին, մասնագիտությամբ ավտոմեխանիկ է։ 2000-2020 թվականները բաց են թողնված նրա պաշտոնական կենսագրության մեջ, այսինքն՝ հայտնի չէ՝ ինչով է նա զբաղվել մինչև քաղաքականության դաշտ մտնելը։ Օսեյանը նշվում է, որպես անկուսակցական։
2021 թվականի հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Օսեյանը մի շարք այլ համայքապետերի հետ հրաժարականի դիմում էր ներկացրել՝ այդ ժամանակ Դդմասար համայնքի ղեկավարի պաշտոնից։ Ըստ «Հրապարակ» թերթի՝ պատճառն այն է, որ իմքայլականները դժգոհ էին մնացել Դդմասարում ստացած ձայներից, ու Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը հրաժարականի պահանջ է ներկայացրել Օսեյանին։
Աննա Հանյան




























