Armenian text to speach

Մհեր Գևորգյանը՝ Արտաշատի ավագանու անդամի պաշտոնում ՔՊ-ի թեկնածու․ ինչ է հայտնի նրա մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով Արտաշատի ավագանու անդամի թեկնածու է առաջադրվել Մհեր Գևորգյանը։ Վերջինս ներկայում Արտաշատ համայնքի ավագանու անդամ է և ժամանակավորապես կատարում է «Արտաշատ» ՋՕԸ-ի տնօրենի պարտականությունները։

Գևորգյանը, իր տարածած գրառմամբ, նշել է, որ տարիներ շարունակ իր աշխատանքը կառուցել է այն մոտեցմամբ, որ պաշտոնը նախևառաջ պատասխանատվություն և ծառայություն է մարդկանց, համայնքի և Հայաստանի Հանրապետության համար։

Մհեր Գևորգյանը նախկինում զբաղեցրել է պաշտոններ հասարակական, պետական և համայնքային կառավարման համակարգերում։ Վերջին չորս տարիներին նա աշխատել է Արտաշատի համայնքապետարանում՝ ոռոգման սուբվենցիայի ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում։

Նրա գործունեությունը կապված է եղել նաև ոռոգման համակարգի ծրագրերի և խնդիրների հետ։ «Արտաշատ» ՋՕԸ-ի ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես ստանձնելուց հետո Գևորգյանը նշել է, որ ընկերությունում իրականացվում են աշխատանքներ՝ ծառայությունների որակը, հասանելիությունն ու հուսալիությունը բարելավելու նպատակով։

Նա անդրադարձել է նաև ընկերությունում կատարված կադրային փոփոխություններին՝ նշելով, որ համակարգում աշխատանքի արդյունավետության բարձրացման նպատակով որոշ աշխատակիցներ հեռացել են, իսկ համապատասխան մասնագետներով համալրվել են առանձին ուղղություններ, այդ թվում՝ ջրբաշխների կազմը։

Գևորգյանը նշել է, որ որպես ավագանու անդամ կարևորում է բնակիչների հետ անմիջական կապը, նրանց խնդիրները լսելն ու հնարավորության սահմաններում դրանց լուծմանը նպաստելը։

Առաջիկա ընտրություններին իր մասնակցության մասին նա հայտարարել է՝ կոչ անելով Արտաշատի բնակիչներին մասնակցել քվեարկությանը և իրենց ընտրությունը կատարել ազատ կամարտահայտությամբ։

Սոնա Գրիգորյան




Լրահոս