ArmLur.am-ը տեղեկացավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիչ։
Առնակ Ավետիսյանը կառավարության ներկայացուցիչը կլինի «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին», «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին», «Պետական գույքի կառավարման մասին», «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին», «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող նախագծերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ։
Համապատասխան որոշումը վարչապետը ընդունել է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա։
Սոնա Գրիգորյան





















































































