Armenian text to speach

Հարյուրավոր եկեղեցիներում տասնյակ հազարավոր անգամներ խաղաղության ակնկալիքով աղաչանքներ են հնչել առ Աստված։ Իսկ ինչո՞ւ չենք ունեցել խաղաղություն. Փաշինյանը մանրամասնել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Աղոթքի նախաճաշ» միջոցառման պաշտոնական ընթրիքի իր ելույթին անդրադարձել է քրիստոնեական հավատքին, խաղաղությանն ու անկախությանը։

 

<<Մեր անկախությունից ի վեր Հայաստանի հարյուրավոր եկեղեցիներում տասնյակ հազարավոր անգամներ խաղաղության ակնկալիքով աղաչանքներ են հնչել առ Աստված։ Իսկ ինչո՞ւ չենք ունեցել խաղաղություն>>,֊ Աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը

 

Նա նշել է, որ այս հարցի պատասխանը գտել է «Անդամալույծի բժշկումն» առակում, և նշել է, որ պետք էր հավատ ունենալ խաղաղության հասնելու համար։ «Մենք հասկացել ենք, որ պետք է վեր կենանք և քայլենք, որովհետև նույնիսկ Աստծո օգնությամբ ոչ ոք մեր փոխարեն վեր չի կենա և չի քայլի»,-նշել է նա։

<<Ես շնորհակալ եմ Աստծուն, որ գործնականում ամեն օր, ամեն առավոտ ինձ ասում է՝ «վեր կաց և քայլիր»,- իր ելույթում ասել է վարչապետը։




Լրահոս