Armenian text to speach

Էբոլայի համաճարակից Կոնգոյում մահացել է 4․114 մարդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոնգոյում Էբոլայի համաճարակի հետևանքով մահացածների թիվը հասել է 4 114-ի։ Վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 8 544 մարդ։ Այս մասին հայտնել է երկրի կապի և լրատվամիջոցների նախարարությունը։

Հիվանդության մահացության ցուցանիշը կազմում է 48,2 տոկոս։ Ներկայումս հիվանդանոցներում և բժշկական մեկուսացման կենտրոններում գտնվում է ախտանշաններ ունեցող 824 հիվանդ։

Էբոլայի դեպքեր են արձանագրվել երկրի 64-րդ բժշկական գոտում։ Ընդհանուր առմամբ Կոնգոյում կա 519 բժշկական գոտի։ Հիվանդությունը տարածվել է երկրի 26 նահանգներից 7-ում։

Էբոլայի ներկայիս բռնկումը Կոնգոյում և Ուգանդայում սկսվել է մայիսին և համարվում է Աֆրիկայում գրանցված պատմության երկրորդ ամենամահաբեր բռնկումը։

Ավելի վաղ Կոնգոյի Իտուրի նահանգի Բունիա քաղաքում առաջին կամավորներին պատվաստել էին Էբոլայի դեմ «Էրվեբո» պատվաստանյութով։ Օգոստոսին Կոնգոյին տրամադրվել էր մոտ 70 հազար դեղաչափ պատվաստանյութ։

Անի Վարդանյան




Լրահոս