Մեղրիի համայնքի տարբեր վարչական շրջաններում առօրյան շարունակում է մնալ բազմաթիվ չլուծված խնդիրների ուղեկցությամբ։
Այստեղ բնակիչները ոչ միայն կռիվ են անում հողի հետ, այլև ամեն տարի ստիպված են մտածել՝ ինչպես ապահովել խմելու ջուրը, ինչպես իրացնել ամիսների աշխատանքով ստացած բերքը և ինչպես հաղթահարել տարիներ շարունակ չլուծվող կենցաղային խնդիրները։
Վարչական շրջանների բնակիչներն առանձնացնում են խմելու ջրի հարցը։
Նրանց խոսքով՝ ջուրը միշտ չէ, որ հասանելի է անհրաժեշտ չափով, ուստի ստիպված են լինում այն նախապես հավաքել և հետո հնարավորինս խնայողաբար օգտագործել։
Նանիկ Աղասյան, Հովսեփ Հովսեփյան
Մանրամասները ՝ տեսանյութում․






















