Armenian text to speach

Հայէկոնոմբանկի «Արտաշատ» մասնաճյուղը վերաբացվել է նոր հասցեում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայէկոնոմբանկը, շարունակելով մասնաճյուղային ցանցի զարգացումը, վերաբացել է «Արտաշատ» մասնաճյուղը նոր, ավելի բանուկ հասցեում՝ ք. Արտաշատ, Օգոստոսի 23 փողոց, 58/1:

Հոկտեմբերի 2-ին կայացավ մասնաճյուղի վերաբացման հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում Բանկի հաճախորդներին ու գործընկերներին ներկայացվեցին մասնաճյուղի հնարավորություններն ու հարմարավետ լուծումները։

«Մեզ համար մասնաճյուղային ցանցի զարգացումն առանձնահատուկ կարևորություն ունի: Չնայած այն հանգամանքին, որ մենք հետևողականորեն զարգացնում ենք թվային բանկինգը՝ մասնաճյուղերը շարունակում են պահպանել իրենց ռազմավարական կարևորությունը:

Պատահական չէ, որ Հայէկոնոմբանկն ունի 50 մասնաճյուղ և ներկայացվածություն ՀՀ բոլոր մարզերում: Արարատի մարզում Հայէկոնոմբանկն ունի 2 մասնաճյուղ, ինչը կարևոր է տեղական բիզնեսի ֆինանսավորման և, ամենակարևորը, հաճախորդների հետ երկարաժամկետ, վստահելի հարաբերություններ ձևավորելու համար», – ողջունելով ներկաներին՝ նշեց Հայէկոնոմբանկի Գործադիր տնօրենի՝ գործառնական գծով տեղակալ Վահե Ղազարյանը:

«Արտաշատ» մասնաճյուղի վարկային պորտֆելի ծավալը վերջին 5 տարիներին աճել է գրեթե 4,5 անգամ, իսկ ներգրավված ավանդների ծավալը՝ շուրջ 3 անգամ: Վարկային պորտֆելի գերակշիռ մասը բաժին է ընկնում առևտրային և գյուղատնտեսական վարկերին: Այս ցուցանիշները վկայում են տարածաշրջանում Բանկի նկատմամբ հանրային բարձր վստահության, այնպես էլ տեղական բիզնեսի զարգացմանն ուղղված արդյունավետ ֆինանսավորման մասին:

«Բիզնես միջավայրում վստահելի ֆինանսական գործընկեր գտնելը դժվար է. մեր աշխատանքային ռիթմի մեջ շատ կարևոր է գործընթացների արագությունը, և մենք գոհ ենք, որ Հայէկոնոմբանկը կարողանում է արագությունը համադրել որակյալ սպասարկման և հուսալի գործընկերության հետ», – իր խոսքում նշեց Հայէկոնոմբանկի կորպորատիվ հաճախորդ, Sunny City-ի տնօրեն Հովհաննես Արիստակեսյանը:

Մասնաճյուղում առկա է 24/7 ինքնասպասարկման գոտի, ինչը հաճախորդներին հնարավորություն է տալիս տարբեր գործարքներ կատարել օրվա ցանկացած ժամին։

«Արտաշատ» մասնաճյուղի վերաբացումը վերահաստատում է Հայէկոնոմբանկի պատրաստակամությունը՝ խթանել ՀՀ-ում տնտեսական համաչափ զարգացումը և պահպանել հաճախորդների հետ երկարամյա վստահելի հարաբերությունները։

86 86 | aeb.am

Հայէկոնոմբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: (Գ)




Լրահոս