Armenian text to speach

ԱՄՆ-ն այս պահին ապացույց չունի Flydubai-ի չվերթի միջադեպին Իրանի կապի մասին․ Վենս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միացյալ Նահանգները որևէ ապացույց չունի Flydubai ավիաընկերության չվերթի միջադեպի հետ Իրանի կապի վերաբերյալ, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը։

«Ես չէի ասի, որ այս պահին որևէ համոզիչ բան տեսել եմ», – ասել է Վենսը, երբ նրան հարցրել են նման կապի ապացույցների մասին։

Փոխնախագահը շեշտել է, որ չի ցանկանում ԱՄՆ հետախուզության պաշտոնյաների գործողություններից առաջ ընկնել: Այնուամենայնիվ, նա վստահեցրել է, որ հարցը քննվում է:




Լրահոս