ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ՝ հոկտեմբերի 5-ին, երկու որոշում է ստորագրել՝ օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարներ նշանակելու մասին։
Վարչապետի N 972-Ա որոշմամբ՝ Հայկ Շահբազյանը նշանակվել է օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատար՝ հասարակական հիմունքներով խորհրդականի կարգավիճակով։
Մեկ այլ՝ N 973-Ա որոշմամբ՝ նույն պաշտոնին նշանակվել է Խավիեր Փոլադյան Ալաբաչյանը՝ նույնպես հասարակական հիմունքներով խորհրդականի կարգավիճակով։
Որոշումները Փաշինյանը ստորագրել է՝ ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 10-րդ մասով։
Անի Վարդանյան




























