Armenian text to speach

Վարդան Ղուկասյանն արդարացվել է խուլիգանության մեղադրանքով, որդին՝ մեղավոր ճանաչվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն արդարացվեց։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Վահե Ջիվանյանի նախագահությամբ, հրապարակել է Վարդան և Սպարտակ Ղուկասյանների գործով վերդիկտը, համաձայն որի՝ Վարդան Ղուկասյանն արդարացվել է, իսկ Սպարտակ Ղուկասյանը՝ մեղավոր ճանաչվել խուլիգանության մեղադրանքով, նրա մեղադրանքը վերավորակվել և մեղմացվել է՝ ՀՀ ՔՕ 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերից փոխվելով նույն հոդվածի 1-ին մասի։

Հիշեցնենք, որ 2025 թվականին Հակակոռուպցիոն դատարանում ընթացող դատավարության ավարտին Վարդան և Սպարտակ Ղուկասյանները կոպիտ արտահայտություններ արեցին իրենց կաշառքի մեջ մեղադրողների հասցեին: Դեպքից հետո նրանց նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցվել։ Նրանք մեղադրվում էին մի խումբ անձնաց հետ, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն կատարելու մեջ:




Լրահոս