Հութիները հայտարարել են, որ հարված են հասցրել Էր Ռիադում գտնվող թագավոր Խալիդի անվան միջազգային օդանավակայանին։ Այդ մասին հոկտեմբերի 6-ին հայտնել է Reuters գործակալությունը։
«Եմենի հութիները հայտարարել են Էր Ռիադի թագավոր Խալիդի անվան միջազգային օդանավակայանի վրա անօդաչու թռչող սարքերով հարձակման մասին», — ասվում է հրապարակման մեջ։
Նշվում է, որ տեղեկությունը չի հաստատվել սաուդյան կողմից։
























































































