Վրաստանում ձերբակալվել է քաղաքացի, որը կասկածվում է ռադիոակտիվ նյութի՝ ուրանի ապօրինի շրջանառության մեջ։
Ինչպես հայտնում են վրացական բյուրոյից, Վրաստանի պետական անվտանգության ծառայության տվյալներով՝ հետաքննությամբ պարզվել է, որ ձերբակալվածը ծրագրել էր օտարերկրացուն վաճառել «Ուրան-238» միջուկային նյութը՝ 700 հազար ԱՄՆ դոլարով։
Դեպքի առթիվ հետաքննություն է իրականացվում։ Ձերբակալվածին կարող է սպառնալ մինչև 10 տարվա ազատազրկում։
Անի Վարդանյան




























