Քննչական կոմիտեն հայտնում է, որ Վարդաձորի դպրոցի ուսուցչուհու նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, կայացվել է ձերբակալման որոշում:
Կոմիտեն հայտնում է, որ ոսուցչուհին դասի ժամանակ խոսելու համար ցուցափայտով հարվածել է աշակերտուհուն, որից հետո, երբ երեխան փախել է միջանցք, ուսուցչուհին դուրս է եկել և ձեռքով հարվածելով անչափահասին՝ քաշելով տարել է դասասենյակ։
Մինչև այս հայտնել էինք, որ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ուսուցչուհին Գեղարքունիքի մարզպետարանից ստացել է խիստ նկատողություն, իսկ դեպքի վերաբերյալ համապատասխան գրություն է ուղարկվել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն։
Եվ, ըստ ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների, նախարարությունում արդեն որոշում կա՝ դաժան ծեծի տեսանյութում հայտնված ուսուցչուհուն ազատել աշխատանքից։























