ArmLur.am-ը տեղեկացավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիչ նշանակելու մասին։
Վարչապետի հոկտեմբերի 8-ի N 997-Ա որոշմամբ՝ ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը նշանակվել է ՀՀ Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիչ։
Աբիսողոմոնյանը կառավարության ներկայացուցիչը կլինի այն օրենքի նախագծի քննարկման ժամանակ, որով նախատեսվում է վավերացնել Հայաստանի Հանրապետության կառավարության և Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարության միջև համաձայնագիրը՝ կապված Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովի 17-րդ հանդիպման, Կարթագենյան արձանագրության կողմերի հանդիպում հանդես եկող կողմերի համաժողովի 20-րդ հանդիպման և Նագոյայի արձանագրության կողմերի հանդիպում հանդես եկող կողմերի համաժողովի 6-րդ հանդիպման անցկացման հետ։
Համապատասխան որոշումը վարչապետը ստորագրել է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա։
Անի Վարդանյան




























