Yandex Go-ն Հայաստանում նշում է գործունեության 10 տարին։ Լրագրողների հետ հանդիպմանը Yandex Armenia-ի ղեկավար Արամ Մխիթարյանը ներկայացրել է ընկերության հիմնական արդյունքներն ու Հայաստանում իրականացվող նոր ծրագրերը։ 2025 թվականին ուղևորությունների անվտանգության ուղղությամբ ներդրվել է մոտ 400 մլն դրամ, իսկ ավտոպարկերի թարմացման աջակցության արդյունքում նույն տարում Yandex Go-ով պատվերներ սկսել է կատարել 430 էլեկտրոմոբիլ։
Ընկերության գործունեությունն ընդլայնվել է նաև ծառայությունների և տեխնոլոգիական լուծումների ուղղությամբ։
Ծառայությունը հայկական շուկա է մտել 2016 թվականին՝ իր Yandex Taxi ծառայությամբ։ Այսօր Հայաստանում ներկայացված են 13 ծառայությունների ընդարձակ էկոհամակարգով՝ ոչ կանոնավոր ուղևորափոխադրման պատվերների թվային հարթակից մինչև սննդի առաքման, ինքնագլորների ու լիցքավորիցների վարձակալման հարթակ, սմարթ քաղաքային լուծումներ, ինչպես նաև մեդիա պրոդուկտներ՝ Kinopoisk, Yandex Books, Yandex Music։
Ընկերությունում առանձնացնում են նաև անվտանգության գործիքները՝ վարորդների ինքնության և փաստաթղթերի ստուգում, ուղևորությունների մշտադիտարկում, շտապ ծառայությունների հետ կապ և ուղևորության ապահովագրություն։ 2025 թվականին ընկերությունը պետական բյուջե է վճարել ավելի քան 9,5 մլրդ դրամ, իսկ 2026 թվականի առաջին կիսամյակի տվյալներով՝ ՏՏ ոլորտի երկրորդ խոշոր հարկատուն է։
Հայաստանում Yandex Armenia-ի հաջորդ քայլերը կապված են նոր տեխնոլոգիական լուծումների զարգացման հետ։
Yandex Maps-ի միջոցով միայն 2026 թվականի հունվար-օգոստոս ամիսներին կազմվել է 54 միլիոն երթուղի։ Ընկերությունը նախատեսում է զարգացնել նաև լուսացույցների ազդանշանի փոփոխությանը մնացած ժամանակի ցուցադրման հնարավորությունը, իսկ մոտ ժամանակներս Հայաստանում նախատեսվում է փորձարկել ռոբոտ-առաքիչներ։ Միաժամանակ ML School Armenia-ն պատրաստելու է մեքենայական ուսուցման և արհեստական բանականության մասնագետներ, իսկ Yandex Armenia Accelerator-ը աքսելերեյթըր աջակցելու է տեխնոլոգիական ստարտափներին և փոքր թիմերին։
Մանրամասները՝ տեսանյութում․ (Գ)
























































































