Դեկտեմբերի 22-ին, ժամը 23.50-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները Մայիսի 9-ի փողոցից բերման են ենթարկել երեք երիտասարդի. նրանց մոտից հայտնաբերվել է 28 գրամ կանաչ գույնի կանեփանման զանգված և գաղտնի փականով ծալովի դանակ:Բերման ենթարկվելիս երիտասարդները Մայիսի 9-ի փողոցի թիվ 11/Ա շենքի բակում դեն են նետել իրենց մոտ եղած պոլիէթիլենային պարկը, որի մեջ հայտնաբերվել են բանալիների կապոցներ, կանացի 2 զուգագուլպա և սրածայր գործիքներ:Նշանակվել են դատաքիմիական և դատատեխնիկական փորձաքննություններ:Կատարվում է հետաքննություն:
Կասկածելի եռյակը բերման է ենթարկվել
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ