Armenian text to speach

Փաշինյանը պաշտոնանկ է արել Տաթև Անտոնյանին․ ի՞նչ է հայտնի նրա մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել է վարչապետի աշխատակազմի Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալ Տաթև Անտոնյանին։

Տաթև Անտոնյանը պետական համակարգում աշխատել է անվտանգային և պաշտպանական քաղաքականության ոլորտում։ Նա 2020 թվականի մարտին նշանակվել է Անվտանգության խորհրդի գրասենյակի պաշտպանական քաղաքականության բաժնի պետ, իսկ նույն տարվա հոկտեմբերին՝ գրասենյակի ղեկավարի տեղակալ։

Նրա աշխատանքային գործունեությունը կապված է եղել Հայաստանի անվտանգության և պաշտպանության ոլորտի հարցերի հետ։

Սոնա Գրիգորյան




Լրահոս