Նոր սերունդը մեծարում է գեներալ Գ. Դալիբալթայանին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռազմական գործիչ, զորավար, ԽՍՀՄ ԶՈՒ գեներալ-մայոր, Հայկական բանակի գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանը կա և կմնա հայ ժողովրդի մարդասիրության,  հայրենասիրության, ազգին նվիրվելու լավագույն օրինակը:

Սրա վառ ապացույցն է Երևանի թիվ 181 հիմնական դպրոցի կազմակերպած միջոցառումը` նվիրված ազգանվեր գնդապետին:

Դպրոցահասակ և տաղանդաշատ երեխաները մայիսյան տոներին ընդառաջ կազմակերպած տոներին իրեց գոհունակությունը հայտնեցին գնդապետին, մեծարեցին նրա գործերն ու նվիրումը հայրենիքին:

Նշենք, որ միջոցառմանը հրավիրված էր նաև Գ. Դալիբալթայանը, սակայն դպրոցի տնօրինությունը Armlur.am-ին հայտնեց, որ գնդապետն առողջական խնդիրներ ունի, ինչի պատճառով չի կարողացել ներկայանալ միջոցառմանը:

Ավելի մանրամասն` Armlur.am-ի տեսանյութում:




Լրահոս