Armenian text to speach

Ուկրաինական բանակը վերահսկողության տակ է վերցրել 14 բնակավայր Խարկովի մարզում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին երեք շաբաթվա ընթացքում Խարկովի մարզի հյուսիսում իրականացված «Արջի թակարդ» ծածկանունով գործողության արդյունքում Ուկրաինայի զինված ուժերը վերականգնել են վերահսկողությունը 14 բնակավայրի և 204 քառակուսի կիլոմետր տարածքի նկատմամբ։

Այս մասին հայտնում է ուկրաինական UNIAN լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի զեկույցին։

Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը նշել է, որ ուկրաինական բանակի այս գործողությունը խափանել է Խարկովի մարզում ռուսական ուժերի ծրագրած շրջափակման փորձը և հնարավորություն է տվել վերադարձնել նախկինում կորցրած տարածքները։




Մամուլի Տեսություն

Լրահոս