Այսօր երկրապահի օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 8-ը, որպես երկրապահի օր նշելու որոշումը կայացվել է ԵԿՄ 3-րդ համագումարում` 1997 թ-ի նոյեմբերին: 2002 թ-ի փետրվարին, ԱԺ «Հայաստան» երկրապահական խմբի ակտիվ ջանքերի շնորհիվ, ՀՀ Ազգային Ժողովի որոշմամբ երկրապահի օրն ընդգրկվել է ՀՀ պետական տոնացույցում:

Մայիսի 8-ը կապված է 1992 թ-ի Շուշիի ազատագրման օրվա հետ: Շուշիի ազատագրումը հայկական ռազմական ազատամարտի ուժերի առաջին նշանակալից հաղթանակն էր Արցախյան ազատամարտում։ Ճակատամարտը տեղի է ունեցել 1992թ. մայիսի 8-ին ռազմավարական կարևոր Շուշի լեռնաքաղաքում։ Մարտական գործողությունները ճշգրիտ հաշվարկված էին և արդեն հաջորդ օրը Շուշին լիովին ազատագրված էր ադրբեջանցիներից:

Ամեն տարի տարաբնույթ միջոցառումներով ԵԿՄ վարչությունն ավանդաբար նշում է երկրապահի օրը: Յուրաքանչյուր տարի այդ օրը, կազմակերպվում է ԵԿՄ վարչության որոշմամբ ԵԿՄ բարձրագույն պարգևի՝ «Սպարապետ Վազգեն Սարգսյան» շքանշանի պարգևատրությունը։




Լրահոս