Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ այսօր «Հաղթանակ» զբոսայգի էր եկել նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Նա պատասխանելով այն հարցին, թե ինչու է, ի վերջո, որոշվել մայրաքաղաքում կանգնեցնել Անաստաս Միկոյանի արձանը, նա նախ հայտարարեց, թե ինքն իր դիրքորոշումն արտահայտել է քվեարկության միջոցով, ապա ընդգծեց, որ հարգում է մշակույթի հանձնաժողովի դրական եզրակացությունը:
Այն դիտարկմանը, թե բազմաթիվ բացասական փաստեր են հրապարակվում Միկոյանի անվան հետ կապված, Մարգարյանը հայտարարեց. «Դա պատմաբանների խնդիրն է, և պատմաբանները պետք է ներկայացնեն, որովհետև շատ դեպքերում Միկոյանի արածը դրական է հայ ժողովրդի համար: Փաստեր են բերում՝ Միկոյանի հետ կապված, որոնք մենք չենք տեսել: Այդ փաստերը պարզապես լսել ենք»,-ընդգծեց քաղաքապետը: