Չպետք է ամեն մի հայտարարության այդպես մեծ ուշադրություն դարձնել: Անդրադառնալով Հայաստանում ՌԴ դեսպան Վոլինկինի հատարարությանը, նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
«Դրան արձագանքել է նաև արտաքին գործերի նախարարությունը: Ես պետք է միանամ այդ դիտարկմանը: Հայաստանում ՀԿ-ները գործում են օրենսդրությանը համապատասխան», – նշեց նա:
Նա նշեց, թե, եթե Ռուսաստանում կան այնպիսի ՀԿ-ներ, որոնք կարող են ինչ-ինչ ֆունկցիաներ կատարել օրենքից դուրս, ապա, բարեբախտաբար, Հայաստանում այդպես չէ:
«Ես գտնում եմ, որ որևէ մեկը չպետք է մտածի, թե Հայաստանը որբի գլուխ է, որ ով ինչ ուզենա, այստեղ կարող է ասել և հայտարարել` անկախ նրանից, թե դա որ երկրի դիվանագետն է», – ընդգծեց նա: