Շրի Լանկայում «ձկնանձրև» է տեղացել (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շրի Լանկայի Չիլաու քաղաքի մոտակայքում գտնվող փոքրիկ գյուղի բնակիչները շոկի մեջ էին, տեսնելով, թե ինչպես է երկնքից ձկների անձրև է տեղում: Սատկած և կենդանի ձկները թափվել են գյուղի ողջ տարածքում: Դրանք գտել են ճանապարհին, խոտերի մեջ, անտառներում: Ընդհանուր առմամբ տեղի բնակիչները հավաքել են 50 կգ ձուկ, հայտնում է Mirror-ը:

Չիլաուի և շրջակա գյուղերի բնակիչների խոսքով, իրենց հավաքած ողջ «բերքը» ուտելու համար միանգամայն պիտանի է եղել: Գիտնականների կարծիքով, նման երևույթի պատճառը կարող է լինել փոթորիկը, որը վերջերս եղել է շրջակայքում:

Քամու ուժեղ հոսքերը կարողացել են ոչ խորը վտակների և լճերի հատակից վեր բարձրացնել այնտեղ բնակվող ձկների և այլ կենդանիների մեծ քանակություն: Նրանցից ոմանք «վայրէջք են կատարել» անգամ տների տանիքներին:




Լրահոս