Արդեն երրորդ օրն է, ինչ Հիսուսի պատկերը (նկարում` ձախից) պատկերվել է տղայիս` Մամիկոնի Բրյուսելում գտնվող բնակարանի պատին, եւ տասնյակ հայեր ու բելջեր են գալիս տեսնելու Հիսուսի իրական պատկերը: Ցանկալի է, որ hայկական hեռուստաալիքները նույնպես արձագանքեին այս հրաշքին, որը այսօր, քան երբեւէ` շատ անհրաժեշտ է մեր ազգին: Ուզում եմ մի փոքր բացատրություն տալ, որը, կարծում եմ, անմիջական կապ ունի կատարված հրաշքի հետ. 12 տարի առաջ, երբ տղաս տեղափոխվում է Բրյուսել, փողոցով անցնելիս աչքն է առնում, որ շինարարական աղբի վրա Քրիստոսի պատկերով մի սրբապատկեր է գցված: Վերցնում է, բերում տուն, մաքրում ու փակցնում իր տան պատին (նկարում` աջից): Հետո այս տարի, երբ տղաս տուն գնեց ու վերանորոգեց, այս սրբապատկերը պատին չէին ամրացրել, ուղղակի դրված էր հայելիի դիմաց, ու հիմա Քրիստոսի պատկերը պատկերվել է այն հայելիի վերեւի պատին, որի դիմաց դրված է սրբապատկերը. կարծես ասել ուզեց` իմ տեղն էստեղ է, վերեւում, ո՛չ ներքեւում: Արդեն երրորդ օրն է պատկերը չի անհետանում. երբ հեռախոսով կամ տեսախցիկով նկարում են, այնքան կենդանի է երեւում Քրիստոսի պատկերը, որ անգամ մարմնի բնական գույնն է երեւում: Այսօր, երբ աղանդավորները վխտում են Հայաստանում, շատ կուզեի, որ այս հրաշքի մասին բարձրաձայնվեր, որ մարդիկ դարձի գային:Սոնա Արշունեցիգրող-հրապարակախոս
Հիսուս Քրիստոսի պատկերը հայտնվել է բելգիահայի բնակարանի պատին (Տեսանյութ)
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ