Այսօր իսպանացի գեղանկարիչ, քանդակագործ Սալվադոր Դալիի ծննդյան օրն է:
Նա ծնվել է 1904 թվականի մայիսի 11-ին Իսպանիայի Կատալոնիա նահանգի Ֆիգուերաս քաղաքում։ Դեռ մանկուց Սալվադորը տարբերվում էր իր վարքով և բնավորությամբ։ Իր առաջին նկարը նա նկարել է տաս տարեկան հասակում։
1921 թվականին ընդունվում է Սան Ֆերնանդոյի գեղարվեստի թագավորական ակադեմիա։
Մադրիդում ուսանելը ազդում է նրա սկզբնական մասնագիտական ժամանակաշրջանում կատարած նկարների վրա: Նրա առաջին ցուցահանդեսը տեղի է ունեցել 1925 թվականի նոյեմբերին Բարսելոնա քաղաքում։ Այդ տարիներին նա նկարում էր միայն ծովային նկարներ։
Դալին աջակցել և մասնակցել է սյուրռեալիզմի զարգացմանը: Դալիի այդ ժամանակվա նկարները արտացոլում են տեսիլքային կերպարներն ու ամենօրյա առարկաները, անսպասելի կառուցվածքների տեսքով, ինչպիսին են, օրինակ նրա հայտնի փափուկ ժամացույցները « Հիշողության կայունություն» նկարում: