Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ Մայր աթոռի կառույցներում և թեմերում:Մայր աթոռի մամլո դիվանից armlur.am-ին տեղեկացնում են, որ Մայր աթոռի միաբան Տ. Կորյուն աբեղա Առաքելյանը ծառայության է կոչվել Արմավիրի թեմում: Տ. Շնորհք աբեղա Սարգսյանը, ազատվելով Սևանի Վազգենյան դպրանոցի տեսչի պարտականություններից, ծառայության է անցել Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում: Տ. Նշան աբեղա Հմայակյանը, ազատվելով Սևանի Վազգենյան դպրանոցում ստանձնած պարտականություններից, իր ծառայությունը կշարունակի Հառիճավանքի ընծայարանում:2011թ. դեկտեմբերին ձեռնադրված հոգևորականներից Տ. Զաքարիա աբեղա Բաղումյանը, ավարտելով ծառայությունը ՀՀ Զինված ուժերում, ծառայության է կոչվել Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնում` որպես Ծիսական-հայեցակարգային հարցերի գրասենյակի պատասխանատու:Տ. Ահարոն աբեղա Շախվերդյանը նշանակվել է Սևանի Վազգենյան դպրանոցի փոխտեսուչ: Տ. Հուսիկ քահանա Սարգսյանը կշարունակի իր ծառայությունը Մայր Աթոռի Դիվանատանը, իսկ Տ. Ենովք քահանա Եսայանը` Հայոց բանակում:
Նշանակումներ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի կառույցներում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ