«Բուժքույրերի օրը» Հայաստանում 10 տարեկան է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած բուժքույրերի տոնը մեկդարյա պատմություն ունի, այնուամենայնիվ, Բուժքույրերի միջազգային խորհուրդն այն պաշտոնապես նշում է 1971 թվականից:

Բուժքույրերի օրը նշվում է այն պահից, երբ 141 երկրի բարեգութ քույրեր միավորվեցին մեկ մասնագիտական հասարակական կազմակերպության շուրջ, որը հետագայում կոչվեց Բուժքույրերի միջազգային խորհուրդ:

Գթասիրտ քույրերը` անգլուհի Ֆլորենս Նայտինգեյլի գլխավորությամբ, մասնագիտական հմտություններն առաջին անգամ ցուցաբերել են Ղրիմյան պատերազմի ընթացքում:

Հենց այդ ժամանակվանից էլ ձևավորվել է կայուն կարծրատիպը, որ բուժքույրն այն միակ սանիտարն է, որը կռվի դաշտից դուրս է բերում վիրավորներին կամ կանգնած է վիրահատական սեղանի մոտ:

Բուժքույրերի միջազգային խորհուրդն աշխարհում կանանց առաջին մասնագիտական կազմակերպությունն է, որի կայացմանն ու գործունեությանն ակտիվորեն աջակցել են Անգլիայի, ԱՄՆ-ի, Կանադայի բուժքույրերը:

Իսկ 1899թ. Լոնդոնում կոնֆերանսի ժամանակ միջազգային մակարդակով ստեղծվել է բուժքույրերի կրթության և մասնագիտական գործունեության վերահսկման համակարգ:

Երկու տարին մեկ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այս օրը լավագույն բուժքույրերին Ֆլորենս Նայտինգեյլի անվան մեդալով է պարգևատրում, ինչը նրանց աշխատանքի գնահատման բարձրագույն պարգևն է:

Ռուսաստանի Դաշնությունում տոնը նշվում է 1993 թվականից, իսկ Հայաստանում` 2004-ից:




Լրահոս