ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՎԵՆԳԵՐՈՎԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Նոյեմբերի 28-ին «Երեւանյան հեռանկարներ» 14-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում մենահամերգով հանդես կգա լեգենդար ջութակահար եւ դիրիժոր Մաքսիմ Վենգերովը: Համերգին կմասնակցի նաեւ աշխարհահռչակ դաշնակահար եւ դիրիժոր Վահագն Պապյանը: Վենգերովը նշել է, որ հուզիչ էր իր համար կրկին Հայաստան գալը, քանի որ մի կողմից՝ նա այստեղ շատ ընկերներ ունի, մյուս կողմից` միշտ էլ բախտավորություն է գտնվել երկրում, որն ունի Արամ Խաչատրյան: «Պատիվ է ինձ համար ձեր պատմությանը մոտենալ` գտնվելով Հայաստանում: Հայկական մշակույթը ես շատ եմ արժեւորում»,-ասել է նա:

ԱՐՔԱՅԱԶՆՆ ՈՒ ԱՍՏՂԵՐԸ

Արքայազն Ուիլյամը Քենսինգթոնյան պալատում կայացած բարեգործական համերգի ժամանակ անսպասելի բարձրացել է բեմ եւ Թեյլոր Սվիվթի ու Ջոն Բոն Ջովիի հետ 600 հազար հանդիսականի առջեւ երգել 1986թ. հիթ Livin’ on a Prayer երգը: Նշենք, որ միջոցառումը կազմակերպվել էր Մեծ Բրիտանիայի անտուն դեռահասներին օգնելու համար: Ռոք երգիչ Ջոն Բոն Ջովին մինչեւ բեմ դուրս գալը Քեմբրիջի դքսին առաջարկել է իր հետ բեմ բարձրանալ, իսկ վերջինն իր հերթին պնդել է, որ քանթրի երգչուհի Թեյլոր Սվիվթը նույնպես միանա իրենց, ու հետո միայն տվել իր համաձայնությունը:




Լրահոս