Հրապարակ. Նախկին ՕԵԿ-ականին, ներկայիս ԲՀԿ-ականին ընդգրկել են համամասնական ցուցակի անցողիկ տեղում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թերթը գրում է, որ Ռոբերտ Քոչարյանի 2004թ. հրամանագրով քաղաքաշինության ՕԵԿ-ական նախարար Արա Արամյանը պաշտոնից ազատվեց:  “”Նա այժմ դարձել է ԲՀԿ անդամ, եւ Գագիկ Ծառուկյանը նրան խոստացել է ընդգրկել ԲՀԿ համամասնական ցուցակի անցողիկ տեղում: Դրա դիմաց Արամյանը պարտավորվել է իր հայրենի Չարենցավանից եւ հարակից գյուղերից ԲՀԿ-ի համար ձայներ ապահովել: Արամյանը պաշտոնից ազատվել էր, քանի որ որդին “”Տրիումֆ”” սրճարանում ատճանակից կրակոցներ էր արձակել: Մնում է ենթադրել, թե Արամյանն ինչ մեթոդներով է ԲՀԿ-ի համար ձայներ ապահովելու””,- գրում է “”Հրապարակ””-ը:  




Լրահոս