Armlur.am-ի ընթերցողներից մեկի կողմից խմբագրությանը տրամադրած ՀԴՄ կտրոնների խմբաքանակի բոլոր նմուշներում վիճակահանության համարը համընկնում է: Ավելին, մեր ընթերցողը նկատեց ու ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ իր ունեցած բոլոր կտրոնները տարբեր օրերի եւ տարբեր ընկերություններից կողմից են տրամադրած: Ինչից կարելի է ենթարդել, որ պատահական համընկման հավանականությունը չափազանց փոքր պետք է լինի:
Պետեկամուտների կոմիտեի թեժ գժից տեղեկացրին, որ նախորդ տարվա օգոստոսի 1-ին ընդունված ՀՀ կառավարության որոշումներից մեկով նման հնարավորություն իրենց տրվում է: Եվ վիճակահանության համարը դրանից հետո կարող է նաեւ կրկնվել: Իր հերթին armlur.am-ին այցելած քաղաքացին հավաստիացնում էր, որ այս դեպքում շահելու հավանականությունն ավելի է փոքրանում:
Ի դեպ, ՊԵԿ-ում նախորդ տարվա հուլիսի 1-ին ինչ-որ թյուրիմածության արդյուքում ՀԴՄ կտրոնների դարձերեսներից սկսել է բացակայել «Վիվասել»-ի գովազդը: Հարկայինից պատասխանեցին, որ ներկայումս շրջանառության մեջ գտնվող խմբաքանակը նախորդ հուլիսին է տպագրվել, եւ դրա սպառումից հետո մրցույթը շահած «Վիվասել»-ի գովազդները կրկին կհայտվեն կտրոնների դարձերեսներին: