Սյունիքի մարզի ՏԻՄ ընտրությունների թեկնածուները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն արդեն անդրադարձել էր հունիսի 8-ին Գորիսում կայանալիք քաղաքապետի ընտրություններին: Այս պահին թեկնածուները չորսն են:

Սակայն Գորիսը Սյունիքի մարզի միակ համայնքը չէ, որտեղ կայանալու են քաղաքապետի ընտրություններ:  Մասնավորապես, Աճանան համայնքում առաջադրվել է երկու թեկնածու` ներկայիս քաղաքապետ, ՀՀԿ-ի կողմից առաջադրված Վաչե Ավետիսյանը և Աճանանի գյուղապետարանի հաշվապահ, ինքնաառաջադրված Գագիկ Հայրապետյանը:

Թանահատ համայնքում նույնպես երկու թեկնածու է առաջադրվել` անկուսակցական Արծրունի Ղուկասյանը և ներկայիս ղեկավար, ՀՀԿ-ից Արսեն Օհանյանը: Հունիսի 8-ին քաղաքապետի ընտրություններ կկայանան նաև Օխտար համայնքում: Առաջադրվել են անկուսակցական Վաչե Զաքարյանը և ներկայիս համայնքի ղեկավար Վաղարշակ Համբարձումյանը:




Լրահոս