ՄԱԿ-ը ստուգում է Կրամատորսկում իր խորհրդանիշներով ավիացիայի օգտագործման փաստը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԱԿ-ը կստուգի լրատվամիջոցների տեղեկություններն այն մասին, որ Կրամատորսկի ուժային գործողությունների ժամանակ ուկրաինական զինվորականներն օգտագործել են այդ կազմակերպության խորհրդանիշներով ուղղաթիռներ. հայտնում է ИТАР-ТАСС-ը:

Ինչպես նշել են ՄԱԿ-ից, եթե տեղեկատվությունը ճշտվի, դա կնշանակի, որ ուկրաինական կողմը խախտել է միջազգային պայմանավորվածությունները:

Գերատեսչությունից պարզաբանել են. որ խաղաղարար առաքելություններին մասնակցող և դրա համար ավիացիա և այլ միջոցներ տրամադրող պետությունները սարքավորումը երկրին վերադարձվելուն պես պետք է ոչնչացնեն ՄԱԿ-ի լոգոտիպերը և կազմակերպությանը վերաբերող այլ նշանները:

Լրատվամիջոցների տվյալներով՝ նշված ուղղաթիռները նախկինում օգտագործվել են Կոնգոյում խաղաղարար գործողությունների ժամանակ: Այն մասին, որ ուկրաինական կողմը աշխարհազորայինների հետ պայքարում օգտագործել է ՄԱԿ-ի խորհրդանիշներով ուղղաթիռներ, ավելի վաղ հայտնել է LifeNews-ը: Աղբյուրի տվյալներով՝ այդ ուղղաթիռներն օգտագործվել են Օկտյաբորսկի և Կրամատորսկի մարտերի ժամանակ:




Լրահոս