ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Դուք ագենտներ եք: Ինչի՞ եք առանց զգուշացնելու եկել: Ինչի՞ չեք ասել, նոր եկել: Մեր գյուղն ա, պիտի ասեիք, նոր գայիք»:

Ռաֆիկ Աթայան aravot.am

Կասկածամտության որդը թեւածում է Սյունյաց աշխարհում: Փաստորեն, ջինը շշից, տվյալ դեպքում հանքից դուրս է եկել, ու միանգամից հանրահայտ դարձած գյուղապետն իր ղեկավարած համայնքի ճակատագրով հետաքրքրվողներին արդեն մեծ վերապահումներով է վերաբերվում: Մի՞թե Ռ.Աթայանն ինքն իրեն հաշիվ չի տալիս ու չի փորձում հասկանալ, թե ում ագենտը կարող է լինել Երեւանից հեռավոր Սյունիք հասած այն լրագրողը, ում ընդամենը փոքրաքանակ բնակչությամբ այս համայնքի ճակատագիրն է մտահոգում: Բայց պարզվում է, որ մարդկանց մուտքն Աթայանի գյուղ վճարովի է կամ անցաթղթով: Հետաքրքիր ժամանակներ ենք ապրում:




Լրահոս