Ճանապարհային ոստիկանությունը հիշեցնում է, որ «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» եւ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքների համաձայն` ԱՊՊԱ պայմանագիր ունենալը, ինչպես նաեւ տեխնիկական զննության եւ ԱՊՊԱ կտրոնները տրանսպորտային միջոցի դիմապակուն փակցնելը պարտադիր են, իսկ դրանց բացակայությունն առաջացնում է վարչական պատասխանատվություն: Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին կնքել ԱՊՊԱ պայմանագրեր եւ տրանսպորտային միջոցը վարել միայն տեխնիկական զննության եւ ԱՊՊԱ կտրոնը սահմանված տեղում փակցված վիճակում:
ԳՐԱՍԵՆՅԱԿԸ ՀԻՇԵՑՆՈՒՄ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ