Երկիր. Հանրապետական գործարար պատգամավորների զգալի մասը դժգոհ են ցուցակից իրենց վտարելուց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թերթը գրում է, որ ՀՀԿ համամասնական ցուցակը գործարարներից զտելու շուրջ հայտարարություններից հետո այդ կուսակցության ներսում պարբերաբար քննարկումներ են կազմակերպվում՝ նրանց խորհրդարան ընդգրկելու եւ այդկերպ չնեղացնելու ուղղությամբ: “”Ըստ մեր տեղեկությունների՝ Հանրապետական գործարար պատգամավորների զգալի մասը դժգոհ են ցուցակից իրենց վտարելուց՝ անիմաստ համարելով այդ պարագայում կուսակցության քարոզչության վրա միլիոնների ծախսումը: Հանրապետականները գտել են “”ճշմարիտ ուղին””: Որոշվել է համամասնական ցուցակը, այնուամենայնիվ, զերծ պահել գործարարներից՝ դա ներկայացնելով որպես առաջընթաց՝ ժողովրդի վստահության քվեին արժանանալու համար. սակայն նրանցից ոմանց թույլ տալ առաջադրվել մեծամասնական ընտրակարգով: Առանձին քննարկումների արդյունքում այդ տեղերը ՀՀԿ-ն կբաժանի “”փողատուների”” միջեւ, եւ նրանք կմոռանան ցուցակի մասին: Ի դեպ, ըստ մեր տեղեկությունների՝ 100 տոկոսանոց համամասնականի հարցը եւս պարբերաբար քննարկվել է ՀՀԿ-ում ու թեեւ կողմնակիցների ոչ փոքր թվին, այնուամենայնիվ, որոշվել է բացառել այն՝ հենց գործարարների մուտքը ԱԺ ապահովելու համար””,- գրում է “”Երկիր””-ը: 




Լրահոս