Armenian text to speach

Հայկական ժամանակ. Աժ նախագահի խորհրդական Հերոյանի փափուկ կահույքը մեջ-մեջ են արել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ազգային ժողովի նախագահի խորհրդական, Արմավիրի նախկին մարզպետ Ալբերտ Հերոյանը, ինչպես հայտնում են նրա մերձավորները, այս օրերին մի քիչ նեղսրտած է, բայց միևնույն ժամանակ՝ մի քիչ էլ ուրախ: Ուրախ է, որովհետև նրան մեծագույն ջանքեր գործադրելուց հետո հաջողվել է պահպանել ԱԺ նախագահի խորհրդականի պաշտոնը, իսկ նեղսրտած է, քանի որ նրա սենյակի փափուկ կահույքը Նիկոյանի մյուս խորհրդականն ու օգնականը մեջ-մեջ են արել. մեկը բազմոցն է տարել, մյուսը՝ բազկաթոռները, ու հիմա այդ տարիքում խեղճ մարդը փափուկ կահույք չունի, որ խորհրդարանի այգուն տիրություն անելուց  ազատ ժամերին մի փոքր թիկն տա փափուկ բազմոցի մեջ: Թերթը հիշեցնում է, որ Հերոյանի հիմնական գործառույթը Աժ-ին կից այգուն տիրություն անելն է:  




Լրահոս