Ասօր Սոչիում կայանալու է Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների հերթական եռակողմ հանդիպումը, որը նվիրված է լինելու Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։ Բացի այդ, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւն այսօր առանձին երկկողմանի հանդիպումներ է ունենալու Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ ուշադրության կենտրոնում են լինելու հայ-ռուսական ռազմավարական գործընկերության առավել կարևոր ասպեկտները, իսկ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ՝ Կասպիցի խնդիրն ու տարածաշրջանային և միջազգային հարցերում կոորդինացիան։ 2008 թվականից սկսած՝ կայացել է 10 նմանատիպ եռակողմ հանդիպում։ Դրանցից վերջինը տեղի է ունեցել 2011 թվականի հունիսի 24-ին Կազանում։
Այսօր Սոչիում կայանալու է Հայաստանի, Ադրբեջանի եվ Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ