Ոստիկանը ծեծելով սպանել է դեռահասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սանկտ Պետերբուրգցի ոստիկանը խոստովանել է, որ գողության պահին ձերբակալել է մի դեռահասի, որին տանելով ոստիկանական բաժանմունք, դաժան ծեծի է ենթարկել: Ավելի ուշ, հիվանդանոց տեղափոխման ճանապարհին տղան մահացել է:Հունվարի 22-ի գիշերը Նեւսկի շրջանի ոստիկաններն ականատես են եղել, թե ինչպես է 15- ամյա մի դեռահաս կողոպտում 45-ամյա մի կնոջ, ինչից հետո իրավապահները բռնել են նրան ու տարել տեղամաս: Փորձաքննությունը պարզել է, որ նա մահացել է ծեծի հետեւանքով:24-ամյա լեյտենանտը խոստովանել է, որ նա է դաժան ծեծի ենթարկել տղային, ինչի պատճառը, սակայն, չի կարողացել բացատրել:Տղայի մահվան փաստով հարուցվել է քրեական գործ, մեղավորին սպառնում է մինչեւ  15 տարվա ազատազրկում:




Լրահոս