Երեկ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը խորհրդակցության էր հրավիրել միջազգային կառույցներում աշխատող խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարներին: Չնայած հանդիպման նպատակն էր միջազգային կառույցներում Հայաստանի դերն էլ ավելի բարձրացնելը, սակայն փակ դռների հետեւում կոալիցիոն եւ ընդդիմադիր պատգամավորներն «ախպերությունից» էլ են խոսել: «Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ` պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում սպասվող քաղաքական գործընթացներից հանրությանը տալ ճիշտ եւ հավաստի տեղեկություններ: «Չլինի այնպես, որ նույն խմբակցության մի անդամ այլ բան ասի, մեկ ժամ հետո մյուս անդամը լրիվ հակառակ տեսակետի մասին խոսի»,-հորդորել է Նիկոյանը: Ասում են, որ չնայած կին պատգամավորների ներկայությանը` ԱԺ թիվ 334 սենյակում «տղավարի» խոստացել են չխախտել երդումը: Երդմանը վկա է եղել նաեւ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ