Բրիտանացի արքայազն Հարրին, որը գտնվում է Էստոնիայում, շաբաթ օրը ներկա կլինի երկրի տարածքում անցկացվող ՆԱՏՕ-ի խոշորագույն զորավարժություններին, տեղեկացնում է BBC-ին:
Զորավարժություններին կմասնակցեն ՆԱՏՕ-ի երկրների 6000 զինծառայողներ, այդ թվում 100-ը` Մեծ Բրիտանիայից:
Արքայազն Հարրիի այցը Էստոնիա դիտարկվում է որպես Արևմուտքի կողմից սատարման նշան` Բալթիայի երկրներում Ռուսաստանի գործողությունների պատճառով առաջացած մտավախությունների ֆոնի վրա:
Լեհաստանը, Լիտվան, Լատվիան ու Էստոնիան վերջին ժամանակներս անհանգստություն են հայտնում Ուկրաինայի արևելյան սահմանների մոտ ռուսաստանյան զորքերի կուտակման հետ կապված:
Ավելի վաղ արքայազնը այցելել է Ազատագրական պատերազմում հաղթանակի հուշահամալիր, ինչպես նաև հանդիպել է էստոնացի զինվորների հետ, որոնք տուժել են Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելության կատարման ընթացքում: