Լավատեղյակ աղբյուրների պնդմամբ` ՀՅԴ համամասնական ցուցակում առաջիկայում այլեւս տեղ չի ունենա ՀՅԴ խմբակցության պատգամավոր, «Աշտարակ-կաթ» ընկերության սեփականատեր Աշոտ Ափոյանը: Ավելին, Ափոյանը, ըստ լուրերի, նեղացած է ՀՅԴ-ից: Թեեւ ՀՅԴ-ում էլ առանձնապես հիացած չեն Ափոյանով, քանի որ նա անհիշելի ժամանակներից ոտք չի դրել խորհրդարան` ո՛չ նիստերին, ո՛չ էլ այս ընթացքում ԱԺ նախագահների, փոխնախագահների, հանձնաժողովների նախագահների ընտրություններին: Նա ամենաշատ բացականերն ունեցող պատգամավորներից մեկն է համարվում: ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ պատգամավոր Արա Նռանյանը, սակայն, «Ժողովուրդ»-ին ասաց, թե ՀՅԴ-ն համամասնական ցուցակի մասին որեւէ քննարկում չի անցկացրել: Ըստ նրա` ՀՅԴ-ն քննարկել է կազմակերպչական հարցեր, նախընտրական արշավի, մարտավարությանն ու ռազմավարությանն առնչվող հարցեր, բայց համամասնական ցուցակին չի անդրադարձել:
ՆԵՂԱՑԵԼ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ