«Թաիլանդցի Չադիլ Յունյինգն ամուսնացել է իր մահացած ընկերուհու հետ: Աղջիկը մահացել է հունվարի սկզբին ավտովթարից»,-գրում է Bangkok Post-ը: Մահացած հարսին հատուկ հարսանեկան արարողության համար հագցրել են սպիտակ, կարճ զգեստ, զուգագուլպաներ, քող եւ ձեռնոցներ: Արարողությանը հրավիրվել են երգիչներ ու դերասաններ, նաեւ` հարսի ու փեսայի հարազատներն ու ընկերները: Անսովոր թաղման արարողության մասին ռեպորտաժը ցուցադրվել է թաիլանդական հեռուստատեսությամբ, ինչն առաջացրել է հասարակության զարմանքը: Յունյինգն իսկապես սիրել է իր ընկերուհուն, որին ճանաչել է տասը տարի:
ՎԵՐԱԾԵԼ Է ՀԱՐՍԱՆԻՔԻ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ