Ամերիկյան իշխանությունները պատրաստ են թույլատրել բնական գազի արտահանումը օրական այն չափով, որքան դա անհրաժեշտ է Եվրոպային: Այս մասին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման օրերս հայտարարել է Բրյուսելում: Նրա խոսքով՝ գազը կարտահանվի ազատ շուկա:
ԱՄՆ-ից գազի արտահանման արգելքը գործում է երկար տարիներ: Արգելքի վերացումը հնարավոր դարձավ միայն ներկայում՝ թերթաքարային էներգետիկայի բուռն զարգացման ժամանակ, ինչն ԱՄՆ-ն հզոր գազային երկիր դարձրեց: ԱՄՆ-ի նախագահն ընտրել է ռուսաստանյան տնտեսության ամենացավոտ տեղը` էներգակիրների արտահանումը:
«Եվրոպային անհրաժեշտ է հասկանալ, թե ինչպես նա կարող է ավելի դիվերսիֆիկացնել էներգառեսուրսների աղբյուրները», – ընդգծել է Օբաման:
Նա հավելել է, որ «Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների հարցում ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև կոորդիմացումը հրաշալի է ընթանում»,- տեղեկացնում է utro.ru-ն: