ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ի՞նչ է ինքնակամ կառույցը, եւ ի՞նչ կարգով կարող է այն օրինականացվել:

Մարիամ Հակոբյան, 29 տարեկան, լրագրող

ՊԱՏԱՍԽԱՆ. Ինքնակամ կառույց է համարվում oրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամաuում կամ նախատեսված թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի եւ կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված շենքը, շինությունը կամ այլ կառույցը: (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188 հոդված): Ինքնակամ կառույցները կարող են ճանաչվել օրինական` համայնքների ղեկավարների (Երեւանում` Երեւանի քաղաքապետի), համայնքի վարչական տարածքներից դուրս` մարզպետերի կողմից, կառավարության սահմանած կարգով: Ինքնակամ կառույցը կարող է ճանաչվել օրինական միայն այն անձի դիմումով, որին սեփականության իրավունքով պատկանող հողամաuում կառուցված է այդ կառույցը: Պետական կամ համայնքային uեփականություն հանդիuացող հողամասում կառուցված կամ վերակառուցված ինքնակամ կառույցների նկատմամբ ճանաչվում է պետական կամ համայնքային uեփականություն: (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188 հոդված)

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի
կադաստրի պետական կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ամենահետաքրքիրը ներկայացած պատասխանի վերջին հատվածն է. կառույցն, իհարկե, կարող է ինքնակամ լինել, բայց փաստաթղթերը կարգավորել չկարողանալու դեպքում այն շատ արագ համայնքի սեփականությունը կդառնա:




Լրահոս