Մայիսի 17-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում` ֆուտբոլի ակադեմիայում, տեղի ունեցավ ՀՖՖ 12-րդ տարեկան ժողովը: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, ժողովում հաշվետվությամբ հանդես եկավ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը:
Նախորդ ֆինանսական տարվա հաշվապահական հաշվեկշիռը և ֆինանսական հաշվետվությունը ՀՖՖ ժողովի պատվիրակների հաստամանը ներկայացրեց ՀՖՖ առաջին փոխնախագահ և գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը: Միջոցառմանը ներկա էր նաև ՈՒԵՖԱ-ի Գործկոմի անդամ Սերգեյ Ֆուրսենկոն: