Հայաստանում ամեն հինգերորդ վարորդ այսօր չունի ԱՊՊԱ պայմանագիր, սակայն եթե անգամ այս պահին ԱՊՊԱ պայմանագրեր չունեցող վարորդներին թվում է` եթե ոստիկանությունը իրենց այդ հարցով չի մոտեցել եւ ոչ մի խնդիր չի կարող առաջանալ, ապա սխալվում են` իրականում նրանք հետագայում բավական լուրջ դրամական տուգանքների առջեւ կկանգնեն: ՌԵՍՈ ապահովագրական ՓԲԸ գործադիր տնօրեն Սամվել Գրիգորյանի խոսքով` իրականում այդ վարորդների մասին ինֆորմացիային ոստիկանությունը տիրապետում է, եւ միայն 10 օր ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար սահմանված է տուգանք` 50 հազար դրամի չափով: Այսինքն` նույնիսկ եթե այս պահին ԱՊՊԱ պայմանագրեր չունեցող վարորդների տուգանքի մասին ոչինչ հայտնի չէ, նրանք հնարավոր է` արդեն տարեվերջին տարեկան կտրվածքով 50 հազար դրամի չափով տուգանքի մասին տեղեկանք ստանան փոստով:Առայժմ հնարավոր չէ ասել, թե բնակչության հատկապես որ հատվածը չի օգտվում ԱՊՊԱ ծառայությունից: Առկա է նաեւ այն հարցը, որ ԱՊՊԱ-ի մասին բնակչությունն ունի տեղեկատվության պակաս: Այնպես որ` ԱՊՊԱ-ն նույնիսկ իր մասին տեղեկություն տարածելու առումով Հայաստանում դեռ անելիքներ ունի, եւայս շուկան, որքան էլ թվում է զարգացած, առայժմ բավական մեծ խնդիրներ ու բացեր ունի:
Հայաստանում ամեն հինգերորդ վարորդ այսօր ԱՊՊԱ պայմանագիր չունի
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ