ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆՆ ԸՆՏՐԵՑ ՆՐԱՆՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եւ այսպես, երկար տատանվելուց հետո Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցությունը կայացրեց իր կյանքի թերեւս ամենավճռական որոշումներից մեկը. ՀՀԿ-ն փետրվարի 12-ի ընտրություններում սատարելու է Հրազդանի գործող քաղաքապետ Արամ Դանիելյանին: Վերջինս Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի (Կովալի) պրոտեժյեն է ու հլու ենթական: Հայտնի է, որ գաղափարական մարդիկ վաղուց ՀՀԿ-ի համար արժեք չունեն: Այս կուսակցությունում երկար տարիներ արդեն արժեւորվում են փողն ու «զոռբայությունը»: Ուստի Կովալի թեկնածուն միանգամայն համապատասխանում է ՀՀԿ-ի չափանիշներին: Շահգալդյանն ու Դանիելյանն իրենց գործունեության ընթացքում հասցրել են այնքան հարստանալ, որ համատարած աղքատության այս ֆոնին մեկը խոսում է իր վերնաշապիկների քանակով ավտոմեքենաներ ունենալու կարողության, մյուսը` մարզում Գագիկ Ծառուկյանից հետո երկրորդ հարուստը լինելու փաստի մասին: Իսկ ո՞ւմ հաշվին, բնականաբար, շարքային քաղաքացու: Եւ այս մարդիկ Հանրապետականի հենասյուներն են, հույսն ու հավատը:
Հիշեցնենք, որ Հրազդանի քաղաքապետի ընտրություններում իր թեկնածությունն է առաջադրել նաեւ Հրազդանի առաջին քաղաքապետ, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը: Վերջինս Հանրապետական է եղել դեռեւս Վազգեն Սարգսյանի կենդանության օրոք, երբ ՀՀԿ-ն գաղափարական կուսակցություն էր, սակայն երկու անգամ արդեն ՀՀԿ-ից նրան հեռացրել են: Պատճառն այն էր, որ ի տարբերություն Շահգալդյանի, Միքայելյանը կռիվ էր տալիս հենց ՀՀԿ-ի ներսում, քանի որ նրա համար կարեւոր է ՀՀ քաղաքացու, ոչ թե անձնական բարեկեցությունը: Ուստի հրազդանցիներին այսօր առավել քան հեշտ է կողմնորոշվել, թե ով պետք է ղեկավարի իրենց քաղաքը:




Լրահոս